«Հիշողությունները ամեն վայրկյան հետս են…». Ապրիլյան հերոսի կինը՝ ամուսնու ծնողներին մենակ չթողնելու ու երեքամյա որդուն մեծացնելու մասին

Ապրիլյան պատերազմը խորը հետք թողեց բոլորիս սրտերում, բայց դարման չունի հատկապես այն ցավը, որ բույն է դրել պատերազմի դաշտում զոհվածների ընտանիքներում…

Ռոբերտ Աբրահամյանը Արարատի մարզի Տափերական գյուղից էր: Ապրիլյան պատերազմի 25-ամյա հերոսն ամուսնացած էր, իսկ այսօր փոքրիկն արդեն երեք տարեկան է:

Ռոբերտին բոլորը հիշում են, որպես շատ բարեհամբույր, հարգալից երիտասարդ:

«Ազատությունն» այցելել է Ռոբերտի ընտանիքին, ծանոթացել նրանց խնդիրներին: Հերոսի կինը՝ Քնարիկը, արցունքն աչքին պատմում է սիրելի ամուսնու մասին:

Նա որոշել է շարունակել ապրել ամուսնու ծնողների տանն իր փոքրիկի հետ, որովհետև հասկանում է, որ չի կարող նրանց մենակ թողնել և տանել այդ տնից որդեկորույս ծնողների միակ սփոփանքը դարձած թոռնիկին՝ փոքրիկ Աբրահամին:

Դիտեք տեսանյութը.

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓