ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Օպերայի հրապարակում քաղաքացուն հարվածող ոստիկանի լիազորությունները դադարեցված են

ՀՀ ոստիկանությունն այսօր տարածել է հետևյալը.

 

 

«Այսօր տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում ցուցարար քաղաքացուն:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:
Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո:»

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Օպերայի հրապարակում քաղաքացուն հարվածող ոստիկանի լիազորությունները դադարեցված են