Վրացի խոհարար ընկերս բացեց ինձ հյութեղ ու իսկական վրացական խինկալիի պատրաստման գաղտնիքը, ահա բաղադրատոմսը

Վրացի խոհարարի բաղադրատոմսով  պատրաստվող խինկալին իսկապես անչափ համեղ է ստացվում: Փորձեք և կհամոզվեք:

Բաղադրիչներ

Խմորը

  • 1 բաժակ տաք ջուր
  • 1 ձու
  • 3 բաժակ ալյուր
  • Աղ
  • 1 ճ/գ բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Ձվի վրա աղ լցնել, ծփել: Ավելացնել 3 բաժակ ալյուր և բուսական յուղը: Խառնել և ավելացնել տաք ջուրը: Խառնել սկզբից գդալով, ապա՝ ձեռքով:Հունցել պինդ խմոր:

Լցոն

  • 1 մեծ գլուխ սոխ
  • 500 գր տավարի փափուկ միս
  • Մի քանի ճյուղ մաղադանոս և համեմ
  • 70 գր սերուցքային կարագ
  • Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Միսը սոխի հետ 2 անգամ աղալ, ավելացնել կտրատած կանաչեղենը, աղը, լցնել կես բաժակ ջուր ու լավ խառնել:

Խմորը գրտնակի օգնությամբ բացել բարակ շերտով, բաժակով խմորից կլորակներ կտրել:

Կլորակներից յուրաքանյուրը մի փոքր բացել գրտնակի օգնությամբ:

Յուրաքանչյուր կլորակի մեջ դնել 1թ/գ լցոն, խմորի ծայրերը բարձրացնել դեպի կենտրոն և մատներով սեղմելով փակել:

Եռացող թույլ աղաջրի մեջ գցել խինկալիներն ու եփել: Պատրաստի խինակլիները ջրից հանել և մատուցել աղացած սև պղպեղով:

Խորհուրդ. որպեսզի խինկալիներն իրար չկպչեն, եռացող ջրի մեջ մի փոքր բուսական յուղ լցրեք:

Անուշ լինի

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓