Հնդկաձավարը ճարպի «ոխերիմ» թշնամին է, ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է ազատվել մեծ քանակությամբ ավելորդ կիլոգրամներից

Հում հնդկաձավարով կեֆիրը  առավոտյան հիանալի նախաճաշ է, այն բացի համեղ լինելուց նաև  շատ դրական ազդեցություն է գործում օրգանիզմի վրա: Իսկապես հրաշքներ է գործում: Սա հիանալի տարբերակ է նրանց համար ովքեր ցանկանում են նիհարել: Հում հնդկաձավարով կեֆիրը կարգավորում է կենսականորեն կարևոր օրգանների աշխատանքը: Սակայն պետք չէ վախենալ «հում» վիճակից:  Այն այդպես ավելի համեղ է:
Շատ արագ է պատրաստվում: Պետք է պատրաստել երեկոյան նախորդ օրը առավոտյան ուտելու համար:

Մեկ բաժնի համար անհրաժեշտ է վերցնել 2 ճաշի գալ  հնդկաձավար հում վիճակում և 200 գ կեֆիր:

Հնդկաձավարը մաքրել, լավ լվանալ և քամել: Լցնել խորը եզրերով  ափսեի կամ աղցանամանի մեջ, վրան լցնել  կեֆիրը  և ծածկել ափսեով ու թողնել ողջ գիշեր:

Առավոտյան քաղցած վիճակում ուտել: Կարելի է ավելացնել նաև  համեմունքներ,  սամիթ, քրքում, ընկույզ, չամիչ, բանան, խնձոր, մեղր և այլն:

Անուշ արեք հնդկաձավարով կեֆիրը առավոտյան քաղցած վիճակում և միշտ կլինեք առողջ, գեղեցիկ ու կենսուրախ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓