Չկան վատ ու չար մարդիկ. կան դժբախտ մարդիկ. Հոգեբանության 7 կարևոր կանոնները

  1. Հայելու կանոնը։
    Ինձ շրջապատող մարդիկ իմ հայելիներն են։ Նրանք արտացոլում են իմ սեփական անձի առանձնահատկությունները, որոնք հաճախ իմ կողմից չեն էլ գիտակցվում։ Եթե ինչ-որ մեկը կրկին ու կրկին խաբում է ինձ, նշանակում է՝ ես ցանկացած մարդու հավատալու հակում ունեմ։ Այնպես որ, պետք չէ նեղանալ ինչ-որ մեկից։
  2. Ընտրության կանոնը։
    Ես գիտակցում եմ, որ իմ կյանքում տեղի ունեցող ամեն բան իմ սեփական ընտրության արդյունքն է։ Եվ եթե ես այսօր ձանձրալի մարդու հետ եմ շփվում, նշանակո՞ւմ է արդյոք, որ ես էլ եմ մի այդպիսի ձանձրալի ու անհետաքրքիր մարդ։Չկան վատ ու չար մարդիկ, կան դժբախտ մարդիկ։ Եթե ես փորփրում եմ նրանց խնդիրները, նշանակում է , դա ինձ դուր է գալիս։

  1. Մեղսավորության կանոնը։
    Ես կհամաձայնեմ այն բանի հետ, որ կարող եմ սխալվել։ Իմ կարծիքն ու գործողությունները ուրիշ մարդիկ ոչ միշտ պետք է ճիշտ համարեն։ Իրական աշխարհը միայն սև ու սպիտակ չէ, կան նաև բաց մոխրագույնն ու մուգ սպիտակը։ Ես կատարելություն չեմ, ես պարզապես լավ մարդ եմ ու սխալվելու իրավունք ունեմ։ Գլխավորը այդ սխալն ընդունել կարողանալն է ու այն ժամանակին ուղղելը։
  2. Համապատասխանության օրենքը։
    Ես ունեմ այն ու ճիշտ այնքան, ինչին համապատասխանում եմ, ինչին արժանի եմ, ոչ ավել, ոչ պակաս, ինչին էլ որ դա վերաբերի՝ մարդկանց հետ հարաբերություններին, աշխատանքին թե փողին։ Եթե ես չեմ կարող մարդուն ի սրտե, ամբողջովին սիրել, ծիծաղելի է պահանջել, որ այդ մարդը այդ կերպ ինձ սիրի։ Այնպես որ, իմ բոլոր պահանջներն անիմաստ են
  3. Կախվածության օրենքը։
    Ինձ ոչ ոք ոչինչ պարտք չէ։ Բայց ես ինքս կարող եմ անշահախնդիր կերպով օգնել բոլոր նրանց, ում կարող եմ, ու դա ինձ հաճույք է պատճառում։ Ուժեղ լինելու համար պետք է հավատալ այն բանին, որ ես ամեն ինչ կարող եմ։ Իսկ ես հավատում եմ։ Բայց պետք է կարողանալ նաև մերժել երբեմն։ Պետք չէ որևէ մեկից կախում ունենալ , քանի որ մարդիկ չեն կարող դիմմացին ավելին ցանկանալ քան իրենց :

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ը

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓