Հուզիչ նամակ դստերը. «Կգա օրը, որ ես կծերանամ, օգնիր ինձ ավարտել իմ ուղին` սիրով ու համբերությամբ»

Իմ թանկագին դուստր… Հեռու չէ այն օրը, որ ես կծերանամ, դու պետք է համբերատար լինես ու պիտի փորձես հասկանալ ինձ: Հնարավոր է ձեռքերս սկսեն դողդողալ և ուտելիս ես ճաշը անզգուշաբար թափեմ ինձ վրա:  Երբ դու փոքրիկ էիր, ուտելիս միշտ կեղտոտում էիր հագուստդ և ես սիրով մաքրում էի այն: Հնարավոր է չկարողանամ հագնվել առանց քո օգնության, համբերատար կլինես:

Գիտե՞ս, թե  ինչքան երկար ժամանակ եմ ծախսել քեզ այդ ամենը սովորեցնելու համար: Եթե նույն բանը հազար անգամ պատմեմ, առանց ձանձրանալու լսիր ինձ: Երբ դու փոքր էիր, ես ամեն գիշեր պատմում էի քո սիրած հեքիաթը, որպեսզի դու քնեիր:

Երբ տեսնես, որ ոչինչ չեմ հասկանում նոր տեխնոլոգիաներից, տուր ինձ ժամանակ և ինձ մի նայիր ծաղրական ժպիտով: Երբ քեզ հաշվել էի սովորեցնում, ես սիրով ու համբերությամբ ուղղում էի սխալներդ ու կրկին սովորեցնում:  Ես եմ քեզ սովորեցրել ինչպես ճիշտ ուտել, ինչպես գեղեցիկ հագնվել, ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին:

Հնարավոր է ոտքերս ցավեն և ես դժվարությամբ քայլեմ, տուր ինձ ձեռքդ, ինչպես ես էի  սիրով բռնում ձեռքդ, երբ դու առաջին քայլերդ էիր անում:

Տեսնելով ինձ ծերացած չվհատվես, չտխրես:  Եղիր ինձ հետ, փորձիր ինձ հասկանալ և օգնիր ինձ ավարտել իմ ուղին` սիրով ու համբերությամբ: Սիրում եմ քեզ, իմ սիրելի դուստր… Աստված քեզ օրհնի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓