Հուլիսի 30-ի աստղագուշակը. Կշեռքները հոգեկան ներդաշնակության մեջ են

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում առանձնացնել պարտադիր և աննշանակալի հանդիպումները, ճշտել երթուղիները, ժամկետները, որոնման չափորոշիչները: Կարող են շտկման կարիք զգալ հաշվարկները, փաստաթղթերը, առանցքային տվյալները: Օգտակար կլինի օրենքները, կանոնները, հրահանգները սովորելը: Սովորողներին սպասվում է ուշադրության քննություն:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում հրաժարվել իրադրության համայնապատկերային դիտումից և նախապատվությունը տալ դետալներին: Այսօր հաջողությունը ձեզ համար որոշվում է կարևոր մանրուքները նկատելու և գումարելու, օրենքներին և վերևից տրված ցուցումներին հետևելու ունակությամբ:

Ցանկալի է կարևոր ծրագրերի մանրակրկիտ մշակումը, տեքստերի հավելյալ խմբագրումը: Խորհուրդ է տրվում միջոցների արտահոսքի դեմ և որակի վերահսկման միջոցառումներ ձեռնարկել:

Երկվորյակ

 

Պրոֆեսիոնալիզմի ցուցիչ կդառնա արտահայտությունների կոռեկտությունը, մտածողության ճշգրտությունն ու հստակությունը, գաղտնիքների և հակասությունների հանգույցները քանդելու ունակությունը: Բանակցային իրավիճակը կարող է քննության տարատեսակ դառնալ:

Խեցգետին

 

Խեցգետիններին չի խանգարի առողջ անվստահության բաժինը, առօրյա գործընթացներում ճշտապահությունն ու բծախնդրությունը: Քննադատական մոտեցումը մարդկանց, տվյալներին, տեղեկատվությանը կօգնի կարգի բերել գործերն ու մտքերը:

Առյուծ

 

Առյուծներին աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել ապագայի նոր ծրագրերի հարցում և անփութություն թույլ տալ հին ծրագրերը շտկելու գործում:Ձեր գործերն ու մտահղացումներն ապահով են, սակայն դետալների անուշադիր մշակումը կբարդացնի առաջադրանքը և կերկարացնի նպատակին հասնելու ճանապարհը

Կույս

Այսօր իրավիճակը կարող է Կույսերից պահանջել ամբողջությամբ ցուցադրել իրենց մասնագիտական ունակությունները: Խոսքը կարող է գնալ անսովոր իրավիճակի, աշխատանքի տեղավորվելու, քննության կամ այլ բանի մասին:

Կշեռք

Այսօր աստղերը Կշեռքներին նվիրում են հոգեկան ներդաշնակություն: Նրանց տրամադրությունը բարձր կլինի, և բոլոր գործերը հեշտությամբ կստացվեն: Նման տրամադրվածությունը կարող է անդրադառնալ այն ամենի վրա, ինչին նրանք դիպչեն:Հնարավոր է, որ որոշ հարցեր, որոնք ճնշում էին Կշեռքներին, այսօր ինքնըստինքյան լուծվեն:

Կարիճ

Այսօր Կարիճների հաջողության գրավականը կլինի զգուշությունը: Օրը նրանց չի օժտում իրավիճակում վստահորեն կողմնորոշվելու համար անհրաժեշտ ճարպկությամբ և արագ արձագանքով:Բացառված չէ, որ այսօր ինչ-որ մեկը ձեզնից վերցնի նախաձեռնությունը, օգտվի ձեր անիրազեկությունից կամ նույնիսկ խաբկանքի գնա:

Աղեղնավոր

Աստղերն Աղեղնավորներին ներդաշանակության և սիրո գերազանց օր են խոստանում: Ինչ-որ մեկի ժպիտը, հայացքը, ակնարկն այսօր ունակ են Աղեղնավորներին հասցնելու երանության գագաթնակետին:Հնարավոր է, որ հենց այս օրը միայնակ Աղեղնավորներին պարգևի ռոմանտիկ անակնկալ կամ բազմախոստում ծանոթություն: Իսկ եթե սիրելի էակ ունեք, օրը միասին անցկացրեք:

Այծեղջյուր

Ձեր շրջապատում, աշխատավայրում կարող են տեղի ունենալ անհարմար, տարօրինակ կամ անընդունելի դեպքեր:Խնդիրը կարող է կապված լինել որակի մակարդակի, գործնական կամ բարոյական պատասխանատվության հետ: Չարժե զբաղվել առանցքային հարցերով առողջության, կրթության, մասնագիտության և կարիերայի ոլորտներում:

Ջրհոս

 

Առաջիկա շաբաթներին Ջրհոսներին խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել դեպքերի քողարկված կողմերին: Արտաքին բարեկեցությունն իր մեջ թաքցնում է մի շարք տհաճ պահեր, որոնք առանց անհրաժեշտ մշակման կարող են համակարգային բնույթ ստանալ:

Ձկներ

Ձկներին չի խանգարի ստուգել իրենց թիկունքի ամրությունը:Աստղերը հուշում են, որ ուշադրություն կարող է պահանջել իրավիճակի ոչ միայն նյութական, այլև հոգեբանական կամ բարոյական կողմը: Հնարավոր է, որ ամրապնդման և հստակեցման կարիք ունեն ձեր մտահղացումները, գեղագիտական, մասնագիտական կամ հոգևոր համոզմունքները:

 

Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓