Հրաշալի նորություն!!! 2020թ. հուլիսից՝ առաջ և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կավելանա 6 և 2 անգամ

«Շատ կարևոր որոշում ենք ընդունել ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ, այն քաղաքացիներին, ովքեր գրանցման հասցե չունեին, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդիկ, ովքեր հասցեներ չունեին, զրկվում էին այդ աջակցությանը դիմելու հնարավորությունից, մենք այժմ այս խոչընդոտն ենք վերացրել, ու քաղաքացիները կարող են գրանցվել տարածքային աջակցման կենտրոնների հասցեում և ստանալ աջակցություն, թղթաբանության խնդիրներն ենք լուծել»,- ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնելիս ասեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նաև նշեց, որ հաջորդ տարվա հուլիսից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կավելանա 6 և 2 անգամ:

«Հուլիսի 1-ից նախատեսում ենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի աճ 18 հազարի փոխարեն կդառնա 25500 դրամ, ծրագրի ֆինանսավորումը կավելանա 1 մլրդ դրամով, առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ աջակցությունը 50 և 150 հազար դրամից դարձնել 300 հազար դրամ: Այս ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորումը կազմում է 2.5 մլրդ դրամ»,- նշեց Զարուհի Բաթոյանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓