«Ձեր կյանքի մեջ ոչինչ չի կարող պակաս լինել, որովհետև իրականության մեջ ամեն ինչ ձերն է». Աստծո Ամենօրյա Խոսքը, նոյեմբերի 15

Աստված ամենուր և ամեն ժամ մեզ հետ է: Սակայն շատերն այդպես էլ իրենց ողջ կյանքի ընթացքում չեն գիտակցում դա: Եվ իրավամբ երջանիկ են նրանք, ովքեր գիտակցելով են վայելում Աստծո սերը: Աստված ասում ՝ հավատա և կտեսնես, իսկ շատերն առաջնորդվում են՝ տեսնեմ և հավատամ սկզբունքով: Այսօրվա Խոսքը հենց դրա մասին է: Հուսով ենք սա գոնե ինչ-որ բան կփոխի շատերի մտքում և կստիպի գիտակցել հավատի իսկական ուժը:

Ամենօրյա պատգամներ

ԱՐԱԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 15

 

Ձեր կյանքի մեջ ոչինչ չի կարող պակաս լինել, որովհետև իրականության մեջ ամեն ինչ ձերն է. պակասը՝ միայն այս ճշմարտությունը ճանաչելու ձեր հավատքի մեջ է: Դուք նման եք ցնցոտիների մեջ ապրող թագավորների զավակների, երբ իրենց կողքին ամեն տեսակ բարիքներով լեցուն շտեմարաններ կան:


Ավելի շատ աղոթեք հավատքի համար, ինչպես որ ծարավը հագեցնելու համար՝ անապատում հայտնված մարդն է աղոթում ջրի համար: Օգնությունը չափազանց արագ կգա. արագ ու անխափան:

Գիտե՞ք՝ ինչ է նշանակում վստահ լինել, որ Ես երբեք ձեզ հուսախաբ չեմ անի. կարողացեք այնքան վստահ լինել, որքան որ վստահ եք, թե ահա շնչում եք:

Մարդը առհասարակ շատ տկար հավատք ունի. Ճափազանց թույլ հավատք: Կարո՞ղ եք Ինձ վստահել թեկուզ այնքան, որքան վստահում եք մի բարեկամի, որը հավաստիացնում է, թե օգնությունը կուղարկի շուտով: Անխոնջ եռանդով ամեն օր աղոթեք, որպեսզի ձեր հավատքը ավելանա:

 

Աստծո կանչը

Ամենօրյա պատգամներ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓