Թեստ. Ո՞րն է ձեր սիրած գույնը. դա չափից շատ բան կարող է պատմել ձեր մասին

Հոգեբանները  սիրելի գույնի միջոցով կարողանում են պատկերացում կազմել տվյալ մարդու մասին և բնութագրել նրան: Սիրելի գույնը նշանակություն ունի և այն ինչ-որ բան է խորհրդանշում: Ահա, թե ի՞նչ կարող են պատմել մեր մասին մեր սիրելի գույները:

Կարմիր

Կարմիրը արյան, և կրակի գույն է: Այդ գույնի հետ են ասոցացվում պատերազմն ու վտանգը, Այս գույնը սիրող մարդիկ սիրում են ռիսկի դիմել և գրեթե միշտ հաղթում են: Հիանալի ղեկավարներ են:

Կապույտ

Կապույտը գույնը նախընտրում են  հանգիստ, խաղաղասեր մարդիկ: Նրանք իրենց շուրջը խաղաղություն են սփռում, շատ խելացի են, հավատարիմ ու արդարամիտ: Այն ասոցացվում է հանգստության, կայունության և խորության հետ: Նաև այն խորհրդանշում է վստահություն, հավատարմություն, իմաստություն, հավատ և ճշմարտություն:

Դեղին

Դեղին գույնը  խորհրդանշում է  հույս  և երջանկություն: Այս գույնը նախընտրող մարդիկ սովորաբար կենսուրախ են,  սիրում են ուրախ միջոցառումներ: Այն տալիս է ուրախություն և եռանդ: Ի դեպ այս գույնը նախընտրում են բարի ու լուսավոր մարդիկ:

Կանաչ

Կանաչ գույնը համարվում է բնության գույնը: Կանաչ գույնը սիրող մարդիկ Այն խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն և պտղաբերություն, նաև անվտանգություն և հարստություն:

Վարդագույն

Վարդագույնը  ասոցացվում է քնքշության, քաղցրության, ապրումների և քնքշության հետ: Նաև այն կապում են նորածինների և քաղցր բամբակի հետ: Վարդագույնը խոսում է ինքդ քո և շրջապատի հանդեպ սիրո մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓