Ահա, թե ինչու է Ձկներին հասկանալն այդքան բարդ…

Վերջինն են ցանկում

Ձկները կենդանակերպի շրջափուլի 12 նշանների մեջ վերջինն են, և նրա ներկայացուցիչների մոտ կան նախորդ բոլոր 11 նշաններին բնորոշ բնավորության գծեր։ Դրա համար էլ հաճախ Ձկներն անվճռական են։ Նրանք անընդհատ ներքին կոնֆլիկտ ունեն։

Նրանք երազողներ են

Նրանք պարզապես անհավանական երևակայություն ունեն ու անսահման կրեատիվ են։ Նրանք միշտ սավառնում են երկնքում։ Դա նրանց իրավիճակի նկատմամբ ոչ ստանդարտ հեռանկար է տալիս։ Բայց պարբերաբար նրանց մոտ խնդիրներ են առաջանում՝ կապված այն բանի հետ, որ իրականությունը տարանջատեն իրենց գլխում ծավալվող իրադարձություններից։

 

Նրանք միշտ նորի փնտրտուքների մեջ են

Նրանք սիրում են արկածներ։ Միշտ նոր, տարատեսակ փորձերի հետևից են գնում։ Ու սիրում են նոր ծանոթություններ։ Բայց նրանց այդ առանձնահատկությունը բացասաբար է ազդում լուրջ, երկարատև հարաբերություններ ձևավորելու նրանց ունակության վրա։ Վատ չի լինի, որ նույն այդ արկածը նրանք գտնեն մեկ մարդու մեջ ու ողջ կյանքի համար։ Դրանք, անկասկած, շատ ամուր հարաբերություններ կլինեն։

 

Եթե դու սթրեսի մեջ ես, Ձկները դա կզգան

Զգուշորեն ընտրիր բառերն ու փորձիր ազնիվ լինել՝ խոսելով զգացմունքներիդ մասին, քանի որ նա նախապես ամեն ինչ գիտի։ Բառերը կարող են շատ ուժգին խոցել նրանց։ Դա պատճառներից մեկն է, թե ինչու քո Ձուկ ընկերն այնքան էլ չի սիրում խոսել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓