Ձուկը լավաշով, աննկարագրելի համ և ախորժելի տեսք, մատներդ էլ հետը կուտես

Լավաշով  պատրաստված ձուկը հիանալի ուտեստ է և այն կարելի է մատուցել ինչպես տոնական օրերին, այնպես էլ ընտանիքի հետ ջերմ մթնոլորտում ընթրիքին: Ի դեպ այս ուտեստը մատուցվում է նաև բարձրակարգ ռեստորաններում:

Բաղադրիչներ

Ձուկ 1 հատ

Լավաշ 2-3 հատ

Կարագ 100 գ

Լոլիկ 1 հատ

Սամիթ  1 կապ

Աղ ըստ ճաշակի

Սև պղպեղ

Ձկան համեմունք

Պատրաստման եղանակը

Ձուկը լվանալ,  լողակները, գլուխը հեռացնել

Լոլիկը կտրատել շրջանակներով

Լավաշը բացել, վրան կարագ քսել

Ձուկը դնել վրան, ավելացնել համեմունքները

Կարագը  կտրատել, սամիթը մանրացնել:

Ձուկը լցոնել  կարագով, կանաչիով, լոլիկներով:

Ձուկը փաթաթել  լավաշով այնպես, որ  բոլոր կողմերից փակվի: Այնուհետև փաթաթել փայլաթիթեղով:

Եփել ջեռոցում 180 աստիճանի տակ  1 ժամ:

Այս ուտեստը պատրաստելու համար խորհուրդ է տրվում վերցնել քիչ փշոտ ձուկ:

Այս ուտեստի համն աննկարագրելի է:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ձուկը լավաշով, աննկարագրելի համ և ախորժելի տեսք, մատներդ էլ հետը կուտես