Մա՛յր իմ, ես կամ, չեմ մահացել մի՛ տխրիր. Ռոբերտ Աբաջյանի ծննդյան առթիվ նվիրում ենք այս ստեղծագործությունը

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան

Զոհվելէ ապրիլյան պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։

Երեկ Ռոբերտ Աբաջյանի ծծնդյան օրն էր, նրա մասին մի բանաստեղծություն կա գրված, որի հեղինակն է Համլետ Հակոբյանը ՝

 

Մա՛յր իմ, մի՛ տխրիր, ես չեմ մահացել,
Սիրտս է խոցել անգութ թշնամին,
Սրտիս արյունն է դանդաղ ցամաքել,
Ու խառնվել է հայրենի հողին:
Սրտիս արյունը Սուրբ հողն է ջրել,
Եվ ծաղիկները ներկել ալ կարմիր,
Ամեն մի ծաղիկ իր սերն է երգել,
Դու նրա՛նց նայիր ու մի՛ վշտացիր:
Իմ կյանքը նվեր է հայրենի հողին,
Չարչարված քեզ պես հողն է սև հագել,
Եվ թափառում է իմ անմեռ հոգին,
Եվ քո արցունքից շատ է վշտացել:
Դու մի՛ վշտանա, հերոս քո որդին,
Հայրենի հողին իր կյանքն է տվել,
Երբեք չի քայլի այնտեղ թշնամին,
Քանի պատիվս արցունք չի թափել:
Իմ ընկերներն են այսօր իմ կողքին,
Առյուծ ու արծիվ խոցված կարևեր,

 


Ես կարոտ միայն վերջին նամակին,
Խոցած գնդակը երնեկ չբացեր:
Դու մի՛ վշտանա, թանկագի՛ն մայր իմ,
Ես այդ նամակի բառերը գիտեմ,
Խորհուրդը մեկն էր պահել հայրենին,
Ես քո պատիվը պահել միշտ գիտեմ:
Մա՛յր իմ, մի՛ տխրիր, ես չեմ մահացել,
Զարկվել եմ կռվում, մեռավ թշնամին,
Ես իմ վաղ կյանքը անմահ եմ դարձրել՝
Զինվորի երդմանը միշտ հավատարիմ:

Հավերժ Փառք Ռոբերտ Աբաջյան…

 

Հեղինակ՝ Համլետ Հակոբյան

 

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓