Մահացել է չեմպիոն Աղասի Աղասյանը. շուտով կդառնար 31 տարեկան

Ավտովթարի պատճառով 30 տարեկան հասակում կյանքից հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Գրում է սպորտի փոխնարար Գեւորգ Լոռեցյանը
Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։


Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը սկսել է մարզվել մարզիչ Երվանդ Կիրակոսյանի մոտ: Առաջին միջազգային մրցումը եղել է 2005 թվականին՝ մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ 6-րդ տեղ է գրավել:


2005-2008 թվականների դադար է տվել։ 2008-ի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում գրավել է երրորդ տեղը, 2009-ի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության կրկնակի չեմպիոն է, 2010-ին Մ23 Եվրոպայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղ, 2011 թվականի Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն է։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓