Մահացել է 19-ամյա երևանցի զինծառայող, նրան ինքնասպանության են հասցրել

2019թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում գտնվող  Համիկ Եղիայի Վարդանյանը մահացել է :

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված է ինքնասպանության հասցնելու պատիժը:

Ըստ այդմ`

1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նյութը հրապարակման պատրաստեց ՝  Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓