Մայր լինելը ամենաբարդ և ամենահաճելի աշխատանքն է աշխարհում. կարդացեք և ասեք, համաձա՞յն եք այս մտքերի հետ

Կնոջ համար չկա ավելի լավ բան, քան մայր լինելը: Հավանաբար որոշ կանայք  չեն համաձայնվի այդ պնդման հետ, քանի որ յուրաքանչյուրն ունի իր արժեքները: Այնուամենայնիվ մայրությունը ամենադժվար և ամենալավ աշխատանքն է աշխարհում:

Մայրերի խնդիրը իրենց երեխաներին գիտելիքներ տալն է, որոնք հետագայում փոխակերպվում են կարողությունների:

Կինը պատասխանատու է իր երեխայի համար: Նա նրա ամենալավ ընկերն է և պաշտպանը:

Նախ, մենք նրանց տալիս ենք անսահման սեր և հոգատարություն, իսկ հետո նրանք ձգվում են դեպի մեզ և նրանց համբույրը  ամենամեծ պարգևն է:

Մայրը երեխայի համար էտալոն է հանդիսանում: Ցանկացած մոր խնդիրն է ճիշտ օրինակ ցույց տալ:

Մայր լինելը դժվար է, բայց մի օր էլ մեր զավակներն են անքուն գիշերներ անցկացնում մեր մահճակալի մոտ,  տանում են մեր քմահաճույքները:

Հնարավոր է դուք փող չունեք, բայց եթե դուք ունեք երեխաներ, դուք  շատ հարուստ մարդ եք:

Շատ կանայք նախապատվությունը տալիս են կարիերային, այլ ոչ թե ընտանիքին,  իսկ երբ տխրում եք ո՞վ է ձեզ գրկում,  փողե՞րը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓