Մանկապարտեզի կոլեկտիվին Գոշավանք տանող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. կան վիրավորներ

Օգոստոսի 3-ին ժամը 13:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ПАЗ մակնիշի 43 OO 008 համարանիշի ավտոմեքենան Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել է ձորակում։

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 18 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և ավագ տեսուչ Աշոտ Մարկոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը, ըստ դեպքի վայրում հավաքվածներ վկայության՝ ավտոմեքենայում եղել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը, ովքեր մեկնում էին Գոշավանք։ Ավտոբուսում էլ եղել են 25-ից ավելի ուղևորներ։

Medical drip in hospital corridor, concept of treatment

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓