Մատուցողների հետ պետք է քաղաքավարի լինել, նրանց համբերությունն էլ սահման ունի

Մատուցողի աշխատանքը հեշտերից չէ․ պետք է միշտ ժպտալ,  զինված լինել ծով համբերությամբ և ցանկացած իրավիճակում պահպանել հավասարկշռությունը և բարձր պահել հաստատության հեղինակությունը։ Պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքով․ հաճախորդը միշտ իրավացի է։  Սակայն երբեմն հաճախորդները կարծես կորցնում են առողջ դատողությունը և սթափ մտածելակերպը և իրենց թույլ են տալիս մի շարք բաներ, որ պարզապես կարող է հունից հանել նույնիսկ ամենահամբերատար և ամենաբարեհամբույր մատուցողին։ Մատուցին երբեք մի հարցրեք թանկարժեք ուտեստի համի մասին

Որտեղից պետք է համեստ աշխատավարձով և սրտի թրթիռով թեյավճարին սպասող մատուցողը իմանա թանկարժեք ուտեստի համը։ Եթե նա աշխատում է  այդ  ռեստորանում,  դա դեռ չի նշանակում, որ նա տեղյակ է բոլոր ուտեստների կամ խմիչքների համից։Փոքրիկ աղբը մի հավաքեք անկյունում: Ատամի չոփիկները կամ այլ փոքրիկ աղբը պետք է դնել երևացող տեղում, որպեսզի մատուցողը տեսնի և մաքրի, այլ ոչ թե օրինակ աղամանի տակ։ Սեղանից հեռու մի դրեք ձեր աթոռը: Պետք է հաշվի առնել, որ մատուցողներն անընդհատ տեղաշարժվում են սրահում, մի կողմից մյուսն են գնում արագ-արագ ծանր սկուտեղները ձեռքներին և ձեր աթոռը չպետք է շատ հեռու լինի ձեր սեղանից, եթե ուզում եք ոտքերը երկարացնել, դա կարող եք անել ձեր տանը։: Մի սպասեցրեք մատուցողին պատվերի ընթացքում: Նախքան պատվիրելը  կողմնորոշվեք հետո պատվիրեք, մատուցողն այդքան ժամանակ չունի, նրան  սպասում են մյուս այցելուները։Մի պահանջեք ուտեստներ, որոնք չկան ճաշացանկում: Եթե դուք եկել եք սրճարան, որտեղ մատուցում են  աղանդեր, հույս մի ունեցեք, որ ձեզ խորոված կմատուցեն։ Մեծ ընկերախմբով գնալու դեպքում  նախապես պատվիրեք և նշեք քանակը: Առանց նախազգուշացման սխալ է մտնել սրահ, դա անհարմարություններ է ստեղծում, քանի որ դժվար է հենց այդ պահին միացնել 2-3 սեղան, որպեսզի ձեր ընկերախումբը տեղավորվի։ Ամենակարևորը մարդ մնացեք և եթե կյանքում դուք ավելի բարձր դիրք եք զբաղեցնում, վերևից մի նայեք մյուսներին, հարգանքով մոտեցեք, մի գուցե այդ մատուցողը աշխատում է ուսման վարձը վճարելու համար, որպեսզի հետո լավ իրավաբան կամ տնտեսագետ դառնա, կամ էլ տանը հիվանդ ծնող ունի և աշխատում է նրա բուժման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓