«Մարդը քայլ առ քայլ կատարում է քաղաքը մաքրելու իր ծրագիրը ու էսօր էլ վերջապես սանիտեք կոչված աղբին նետեց աղբամանը. Հարգանքներս քաղաքապետին» Մկրտիչ Իսրայելյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ հայտարարեց «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը միակողմանիորեն խզելու մասին:

«Ինչպես գիտեք, 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Այս թերացումները ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը», — մասնավորապես ասաց Մարությանը:

«Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, սույնով ամբողջությամբ, միակողմանի կեպրով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը», — հայտարարեց Երևանի քաղաքապետը:

 

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը, անդրադառնալով այս հարցին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգանքներս քաղաքապետ Հայկ Մարությանին։ Մարդը տարեսկզբին ներկայացրեց քաղաքը աղբից հանելու ճանապարհային քարտեզն ու ժամանակացույցը։ Էսօր ճիշտ է դեռ լիարժեք չէ մաքրությունը, բայց էս քաղաքապետարանն ավելի լավ է մարքում Երեւանը, քան Տարոնի քաղաքապետարանը։ Մարդը քայլ առ քայլ կատարում է քաղաքը մաքրելու իր ծրագիրը ու էսօր էլ վերջապես սանիտեք կոչված աղբին նետեց աղբամանը։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓