92-ամյա տատիկը մի քանի կարևոր խորհուրդ տվեց թոռնիկին՝ մինչ որդին պատրաստվում էր նրան ծերանոց տանել. սա պիտի բոլոր զավակները կարդան

92-ամյա փոքրամարմին  կինը պատրաստվում էր տեղափոխվել ծերանոց: Նրա ամուսինը  մահացել էր մի քանի տարի առաջ և նա  բնակվում էր որդու ընտանիքի հետ, սակայն  որդին որոշում էր կայացրել նրան տեղափոխել ծերանոց:

Առավոտյան նա արդեն կոկիկ հագնված, սանրված սպասում էր, երբ որդին նշան տա, որ գնալու ժամանակն է:  Չնայած անքուն գիշերվան և հոգում տիրող տխրությանը  նա ժպտում էր: Նա ամուր  գրկել էր թոռնիկին:  Որդին ասաց, որ գնալու ժամանակն է  և դուրս եկավ տանից՝ մեքենայի շարժիչը միացնելու համար:

Ծեր կինը թոռնիկին կանգնեցրեց ուղիղ իր առջևը և նայելով նրա աչքերի մեջ ասաց.

— Իմ սիրելի թոռնիկ, ես արդեն ծեր եմ և ինձ քիչ է մնացել ապրելու, հնարավոր է, որ  իմ օրերը հաշված են և ես այլևս քեզ չտեսնեմ, բայց ուզում եմ, որ իմանաս, կյանքում կան չգրված օրենքներ, դրանք Մարդ լինելու կանոններն են:

  • Սիտրդ մաքրիր չարությունից և  մարդ մնա կյանքում:
  • Ապրիր, որքան հնարավոր է պարզ ու երբեք մի մոռացիր, որ միայն մարդ արարածին է տրված մարդ լինելու հատկությունը:
  • Կյանքում ոչ ոքից մի սպասիր ոչինչ, նույնիսկ քո սեփական զավակներից:
  • Ապրիր այնպես, որ երբեք  ստիպված չլինես ամաչել քո արարքների համար:
  • Երբեք չմոռանաս, որ ծնողներդ են  քեզ  կյանք տվել ու աշխատիր արժանի զավակ լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն  

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓