Մեկին մի փոքր բան կանես, ողջ կյանքում կհիշի, մյուսին՝ կյանքդ տաս, չի էլ հասկանա. մտքեր հանճարեղ Օմար Խայամից, որ ուղղակի հոգուդ միջով են անցնում

Մեկը չի հասկանում՝ ինչ բույր ունեն վարդերը, մյուսը դառը բույսերից էլ մեղր կսարքի: Մեկին մի փոքր բան կանես, ողջ կյանքում կհիշի, մյուսին՝ կյանքդ տաս, չի էլ հասկանա:

Որքան ցածր է մարդը, այնքան բարձր է քիթը վեր ցցում: Նա քթով փորձում է հասնել այնտեղ, ուր հոգով երբեք չի հասնի:

Նա, ով կյանքի կողմից ծեծվել է, ավելիին կհասնի: Մի պտղունց աղ կերածը մեղրն ավելի է գնահատում: Նա, ով արցունք է թափել, ավելի անկեղծ է ծիծաղում: Նա, ով մահանում էր, գիտի, որ ապրում է:

Նույն պատուհանից երկու հոգի դուրս էին նայում: Մեկը տեսնում էր անձրև և ցեխ, մյուսը՝ կանաչազարդ գարուն և կապույտ երկինք:

Մենք երջանկության աղբյուր ենք և տառապանքի հանք: Մենք գարշելիության պահուստ ենք և զուլալ առվակ: Մարդն, ինչպես աշխարհը, հայելու առջև բազմերես է: Նա և՛ ոչնչություն է, և՛ անսահման փառահեղ:

Որքան հաճախ ենք մենք կյանքում սխալվելով կորցնում նրանց, ում ամենից շատ ենք արժևորում: Օտարների հավանությանն արժանանալու համար երբեմն մտերիմներից ենք փախչում: Բարձրացնում ենք նրանց, ովքեր մեզ արժանի չեն, և դավաճանում նրանց, ովքեր ամենից հավատարիմն են: Նրանց, ովքեր մեզ սիրում են, նեղացնում ենք և ինքներս էլ ներողություն ակնկալում:

Մենք այլևս երբեք այս աշխարհ չենք գա, այլևս երբեք չենք հավաքվի ընկերներով սեղանի շուրջ: Ուստի որսացեք ամեն մի պահը, այլևս դրա հնարավուրությունը երբեք չեք ունենա:

Մի՛ նախանձիր նրան, ով զորեղ է և հարուստ. այգաբացին միշտ էլ հաջորդում է մայրամուտը:

Այս կարճ, մի շնչի նմանվող կյանքի հետ վարվեք այնպես, ասես վարձույթով եք վերցրել:

Նվիրվել չի նշանակում վաճառվել: Կողք-կողքի քնել չի նշանակում իրար հետ քնել: Վրեժխնդիր չլինել չի նշանակում ամեն բան ներել: Կողքին չլինել չի նշանակում չսիրել:

Հնարավոր է գայթակղել տղամարդու, ով կին ունի, հնարավոր է գայթակղել տղամարդու, ով սիրուհի ունի, սակայն հնարավոր չէ գայթակղել տղամարդու, ով սիրելի կին ունի:

Իմաստուն կերպով կյանքն ապրելու համար քիչ բան չէ պետք իմանալ: Սկզբի համար հիշեք երկու պարզ կանոն՝ ավելի լավ է սոված մնալ, քան ուտել այն, ինչ պատահի, և ավելի լավ է լինել միայնակ, քան պատահական մեկի կողքին:

Սիրելի մարդու մեջ մեզ դուր են գալիս անգամ թերությունները, իսկ տհաճ մարդու մեջ նյարդայնացնում են անգամ արժանիքները:

Մեր մասին վատը մտածում են միայն նրանք, ովքեր մեզնից վատն են, իսկ նրանք, ովքեր մեզնից լավն են, պարզապես մեր մասին մտածելու ժամանակ չունեն:

Դժբախտ, դժբախտ է այն սիրտը, որտեղ այրող կիրք չկա, չկա սիրային տառապանք, չկա երջանության երազանք: Առանց սիրո ապրած օրն ունայն է. ավելի դժգույն և տխուր, քան այդ օրն անպտուղ, չի կարող լինել և ոչ մի դժբախտություն:

Քաղված ծաղիկը պետք է նվիրել, սկսած բանաստեղծությունը պետք է ավարտին հասցնել, իսկ սիրելի կինը պետք է երջանիկ լինի, այլապես հարկավոր չէր ձեռնարկել այն, ինչն ավարտին չեք կարողանալու հասցնել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓