Մեկ անգամ պատրաստեցի հնդկաձավարը այս եղանակով, ու հիմա սա դարձել է ընտանիքիս սիրելի կերակուրը, քիչ է մնում ամեն օր պատրաստեմ

Հնդկաձավարն այս եղանակով պատրաստելիս շատ համեղ է ստացվում. փորձեք և կհամոզվեք.

Բաղադրիչներ

  • Հնդկաձավար 150 գ
  • Աղացած միս 250-300 գ
  • Սոխ 1 հատ
  • Տոմատի մածուկ  2 ճաշի գդալ
  • Սխտոր 2 ատամիկ
  • Գազար 1 հատ
  • Բուսայուղ 2-3 ճաշի գդալ

Այս չափաբաժինները նախատեսված են 3 անձի համար:

Ինչպես պատրաստել

  1. Հնդկաձավարը լվանալ, տաքացրած թավային թեթևակի բուսայուղ  քսել և հնդկաձավարը  չորացնել:
  2. Տապակել միսը, մանր կտրատված սոխը,  և խոշոր քերիչով անցկացված գազարը:
  3. Ավելացնել տոմատի մածուկը  և լավ խառնել:
  4. Մսի և բանջարեղենների վրա ավելացնել հնդակաձավարը  և եռացրած ջուր լցնել, որպեսզի հնդկաձավրը ծածկվի, համեմել աղով և եփել մարմանդ կրակի վրա փակ կափարիչով:
  5. Պատրաստի ուտեստին ավելացնել մանրացված սխտորը: Կարելի է  ավելացնել նաև աղացած սև պղպեղ և դափնու տերև:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓