Համացանցում տարածվել է հերթապահության ժամանակ քնած բուժաշխատողի լուսանկարը, որն էլ օգտատերերի բուռն արձագանքին է արժանացել. ոմանք քննադատում են, ոմանք էլ հասկանում, թե որքան բարդ է նրանց գործը

Վերջերս համացանցում հայտնվեց մի լուսանկար, որը բուռն արձագանքների տեղիք տվեց: Մեքսիկացի բլոգերը իր ցանցում տեղադրել էր բուժշխատողի լուսանկարը, ով քնած էր հերթապահության  ժամանակ,  և քննադատել էր նրան այն բանի համար, որ  պատշաճ կերպով չի կատարում իր աշխատանքը:

Դրան պատասխան  աշխարհի տարբեր երկրներից   հարյուրավոր բժիշկներ,  ի պաշտպանություն  իրենց կոլեգայի,  համացանցում տեղադրեցին  իրենց լուսանկարները հետևյալ խորագրով. «Ես նույնպես քնած եմ»:

Այդ բանից հետո համացանցն ասես բաժանվեց երկու խմբի: Բժիշկները  փորձում էին հասկացնել տալ, որ իրենք սաստիկ հոգնում են, իսկ օգտատերերից շատերը իրենց մեկնաբանություններում  քննադատեցին՝ նշելով, որ նրանք պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքային պարտավորությունները:

Ի՞նչ եք կարծում, նրանցից ո՞վ է արդարացի:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓