«Մերկացնե՛լ այս պլանավորված և Երևանում իր շեֆի կողմից մշակված ողջ սցենարը». այո՛, շատ ճիշտ է ասում Արթուր Սաքունցը

Արթուր Սաքունցը գրում է.

«Սա ակնհայտ և գիտակցված, հանրության զգացմունքների վրա հստակ ազդելու, դրանց դուրս հորդելուն ուղղված տիպիկ ԿԳԲ-ական բնույթի մշակված սադրանք է, ինչպես ժամանակին՝ 1988֊90թթ «Վրեմյայի» «Պրավդայի» միջոցով Կրեմլը փորձում էր հանրային հուզումներ հրահրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։

Շատ սառը և հանգիստ պետք է վերաբերվել, առանց զգացմունքների, ուղղակի մերկացնել այս պլանավորված և Երևանում իր շեֆի կողմից մշակված ողջ սցենարը։Արցախում տեղի են ունենալու ազատ և արդար ընտրություններ, ու կտեսնենք, թե դրանից հետո ով է հոգեխանգարմունքի մեջ ընկնելու։

Նման սադրանքները դրսևորվելու են մինչև նախագահական ընտրությունները և դրանից հետո որոշ կարճ ժամանակ, ու հետո վեր կընկնեն տեղները, եթե այլ հիմար քայլեր անելու մտքից չհրաժարվեն»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓