Ողջ համացանցը անեծքներ է տեղում այս աղջկա ու նրա ընտանիքի հասցեին նրա՝ այս «անմեղ» նկարների տակ. ահա, թե ինչու

12 ամյա Արիանա  Գուրինը  իր ընտանիքի հետ միասին բնակվում է ԱՄՆ Յուտա նահանգում:   Այս  ընտանիքը ամառային արձակուրդներն  անցկացրել  է Աֆրիկայում: Աղջիկը որոշեց  Համացանցում  տեղադրել իրենց հանգստի ժամանակ արված լուսանկարները և  ինքն ու իր ընտանիքը արժանացան ողջ Համացանցի ատելությանը,  շատերը նույնիսկ նրանց մահն են ցանկանում :

Նրանք զբաղվել էին որսորդությամբ և   լուսանկարվել էին իրենց որսին զոհ գնացած կենդանիների հետ : Ուղղակի զարհուրելի է: Որտեղից 12 ամյա աղջկա մեջ այսքան անգթություն, որտեղից այս արյան ծարավը:

Աղջիկը պատմել է, որ հայրը  7 տարեկանից սերմանել է իր մեջ սեր այդ զբաղունքի նկատմամբ: Բայց արդյո՞ք սա կարելի է զբաղմունք համարել:

Սարսափելի է, երբ մտածում ես, որ նա  հետագայում երեխաներ է ունենալու և հավանաբար նույն ոգով է դաստիարակելու ու հնարավոր է, իր նմանների քանակը մի քանիսով ավելանա:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓