Մեր Քիմն ուրիշ է էլի. միայն իմանաք` ինչ անակնկալ էր պատրաստել Քիմ Քարդաշյանը ողջ ընտանիքի համար մայրիկի ծննդյան օրվա առթիվ

Քիմ Քարդաշյանը իր մայրիկի՝ Քրիս Ջենների ծննդյան օրվա առթիվ հուզիչ անակնկալ էր պատրաստել, որը խիստ հուզել էր հոբելյարին և ողջ ընտանիքին:  Դա եղավ մի անմոռանալի օր ողջ ընտանիքի պատմության  մեջ: Ահա թե ինչ է պատմում Քիմը.

«Այսօր մենք մայրիկիս օրն ենք տոնում: Ցանկացած մեկը, ով գիտի նրան, գիտի թե ինչքան զգացմունքային է նա: Իր ծննդյան օրը ես կազմակերպել եմ ոչ մեծ ընթրիք իր երեխաների և այն մտերիմների հետ, որոնց հետ ընկերություն է անում 40 տարեկանից: Ես հրավիրատոմս էի ուղարկել այն տեղից, որտեղ էլ հանդիպեցինք:

Երբ բոլոր հյուրերը եկան, ես նրանց տեղեկացրի, որ անակնկալ ունեմ և դա այն տեղը չէ, որտեղ պետք է նշենք ծնունդը: Հետո ես նրանց տվեցի իրական հրավիրատոմսը: Եվ երբ նրանք տեսան հասցեն, որտեղ մենք գնալու էինք, սենյակը լցվեց արցունքներով:

Ես վարձակալել էի մեր մանկության տունը: Մեր բոլոր հիշողություններն այստեղ են ապրում, հատկապես հայրիկիս հետ կապված հիշողությունները: Սա այն տեղն է, որտեղ ծնվել են Քարդաշյան երեխաները և դարձել այնպիսին, ինչպիսին հիմա կան: Մանկության մեր տան պաստառները և խոհանոցի  հավաքածուն ամենածիծաղելին էին: Ես վերափոխել էի աթոռների ձևը, համապատասխան կոր էին գնել, ձևվածքներ արել ու որպես պաստառ կպցրել պատերին:

Մենք ընթրեցինք տանը՝ կարծես թե ոչինչ չէր էլ փոխվել: Եվ ամբողջ ընթացքում լալիս էինք: Երբ մենք դուրս եկանք, որ գնայինք այնտեղ ես ևս մեկ անակնկալ ունեի: Ես վարձակակլել էի բոլոր այն մեքենաները, որ երբևէ ունեցել էին ծնողներս: Ես նույնիսկ վերափոխել էի համարանիշները. այո , իմ մայրիկի համարանիշը 2 DIE 4 էր: մենք այդ մեքենաներով գնացինք տուն ու վերապրեցինք մեր մանկությունը:

Դա լավագույն օրն էր: Ես այնքան հպարտ եմ, որ կարողացա այդ անակնկալը պահել գաղտնի մայրիկից ու քույրիկներից մի քանի շաբաթ շարունակ: Դա ամենահատուկ, նոստալգիկ  օրն էր իմ կյանքի, և մենք զգացինք մեր հայրիկի ներկայությունը, նա ևս վայելում էր այդ օրը մեզ հետ: Ամբողջ երեկո ես չլացեցի, չնայած լացել էի կազմակերպչական ողջ ընթացքում: Բայց ընթրիքի ավարտին ես մտա իմ հին լոգարանը, փակվեցի ներսում և այնքան ուժգին լացեցի»:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓