«Միայն Ինձ պետք է վստահեք: Ես սիրում եմ ձեզ, Իմ որդինե՛ր. Ամրացեք և վստահեք Իմ Մեծ Սիրուն». Աստծո Ամենօրյա խոսքը, նոյեմբերի 14

Ամենօրյա պատգամներ

ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀԵՔ

Նոյեմբերի 14

 

Միայն Ինձ պետք է վստահեք: Այդ դասը անպատճառ սովորեք: Այդ ժամանակ է, որ իրոք օգնություն կստանաք արդեն, կուղղեք ձեզ և կառաջնորդվեք Իմ կողմից: Իսրայելի ժողովուրդը կարող էր շատ ավելի շուտ մտնել Խոստացած Երկիրը, սակայն իրենց կասկածներն ու վախերը նրանց շարունակ ետ, դեպի անապատ էին քշում:

Մի՛ մոռացեք, որ վարանումները, կասկածները, տարակույսները ուշացնում են Աստծո գործերը: Դուք պետք է կամ ամբողջովին վստահեք Ինձ, կամ ՝ ոչ:

Ես ձեզ արդեն ասել եմ, թե ինչպես պետք է ապրել. Պետք է կատարեք Իմ բոլոր ասածները: Ես սիրում եմ ձեզ, Իմ որդինե՛ր. Ամրացեք և վստահեք Իմ Մեծ Սիրուն: Այդ Սերը երբեք հուսախաբ չի անի ձեզ. Միայն թե դուք էլ սովորեք հուսախաբ չանել Ինձ:

Ա՜հ, եթե իսկապես տեսնել կարողանայիք, ապա կհասկանայիք այդժամ: Սովորելու շատ բան ունեք՝ վախը վանելու ու խաղաղությունը ձեռք բերելու համար: Ձեր այդ տարակույսները կասեցնում են Իմ գործը. Պետք է հրաժարվեք երկմտանքից:

Ես մեռա՝ ազատելու համար ձեզ մեղքից, տարակույսներից ու մտմտունքներից: Պետք է հավատաք Ինձ բացարձակապես:

 

Աստծո կանչը

Ամենօրյա պատգամներ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓