Միայն հայերը կարող են այսպես,  լավն ենք էլի, բոլորից տարբեր ու շատ լավը

Հայեր ջան, եկեք մի փոքր զվարճանանք ու վերհիշենք, թե ինչ կարող ենք անել միայն մենք՝ հայերս:

  • Միայն հայերի մոտ է, որ հյուր ընդունելուց ննջասենյակներից մեկում հատուկ հյուրերի կուրտկաների, վերարկուների ու շարֆերի համար անկողին նախապատրաստում:
  • Միայն հայերը կարող են շենքից շենք լվացքի պարան քաշել:
  • Միայն հայ՝ բժշկական ուսումնարանի աղջիկներն են, որ հարցնես որտեղ են սովորում, կասեն բժշկական… ու անպայման մեկը կողքից՝ հա՜ ինքը ուսումնարանումա սովորում:
  • Միայն հայերի մոտ է արտասահման գնալուց facebook–ի ստատուսների թիվը տասնապատկվում։ Ես Փարիզի աերոպորտում նստած եմ, ես Փարիզի աերոպորտում կոլա եմ խմում, ես Փարիզի աերոպորտում վերջացրի կոլա խմելս, ու սենց բաներ…

 

  • Մենակ հայերն են, որ sms-են գրում, հետո զանգում են տեսնեն հասելա թե չէ
  • Մենակ հայերը կարող են կոստյումին ասել կաստում-շլվար:
  • Մենակ հայերն են ասում կաստում-շլվարիս շլվարը լավ չի նստում:
  • Մենակ հայերն են ասում «կեղտակորուս գույն»
  • Մենակ հայերի մոտա անվճար սովորելը ավելի թանկ նստում քան վճարովին:
  • Մենակ հայի հեռախոսի համարը իմանալով կարելիա իրա ընկեր/ընկերուհու համարը գուշակել.. ասենք եթե մեկինը 055-ովա, մյուսինը հաստատ նույն համարնա 095-ով:
  • Մենակ հայերի մոտա մի «բանբանեռկեն» լրիվ բարեկամների տներով պտտվում:
  • Մենակ հայ «աստղերը» ֆեյսբուքով մարդկանց friend request-ներ կուղարկեն:
  • Մենակ հայերի հարևաններն են, որ հենց տեսնում են հարևանի աղջիկը ժամը 10-ին տաքսիով տունա գալիս, ասում են «Ախչի՜ էս Վարդուշի աղջիկը էս ո՞նցա փոխվել, հեչ ոնց որ Հերիքնազի թոռը չլինի»
  • Մենակ հայերն են գնում աղջկա կուրս, կուրսին կուրսի պահելու, որ աղջիկը ուզող ունի
  • Մենակ հայերն են, որ իրենց տան բանալին տնեցիներին փոխանցելու համար դրսի դռան դիմացի շորի տակ են դնում, որ դրսից գան, վերցնեն, այն դեպքում, երբ բոլոր հայերը գիտեն, որ բանալիները միշտ այդտեղ են «թաքցվում»
  • Միայն հայերը կարող են դեկտեմբերի 31-ին ամբողջ օրը հաց չուտեն, որ գիշերվա ժամը 12-ին լաաաավ ուտեն
  • Միայն հայերն են շպիլքեքի համար յուղի ամաններ դնում
  • Միայն հայ կանայք ու աղջիկներն են, որ հանկարծ նոր շորեր առած լինեն, սկայպով խոսելիս բերում են, ցույց են տալիս, մեկմեկ նույնիսկ հագնում են, որ տեսնեն սազում է թե չէ
  • Միայն հայերի մոտ է, որ սկայպով խոսելիս մեկն ասում է. -Լսում ես? , մյուսը պատասխանում է. -ՉԷ չեմ լսում
  • Միայն հայերն են ալարում լվանալ սրճեփը ու կասեն.  բա ափսոս չի էդքան կոֆեն թափենք? մեկա նույն կոֆենա էլի
  • Միայն հայերն են, որ երթուղայինի մեջ ասում են,տուր պայուսակտ պահեմ

Մենք հայերս տարբերվում բոլորից, բայց մնում ենք շաաատ լավը,

Իսկ դուք ավելացումներ ունե՞ք:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓