Միսը ֆրասիական ձևով. այս տարբերակով խոզի միսն այնքան հյութեղ ու նուրբ է լինում, որ ասելու չէ

Այս ուտեստը կարելի է մատուցել ինչպես տոնական սեղանին, այնպես էլ ընտանիքի անդամների  հետ  ընթրիքին: Այնպիսի ախորժելի բույր է տարածվում, որ ոչ ոք չի կարողանա դիմակայել:

 Բաղադրիչներ

  • Խոզի  միս 1 կգ
  • Սոխ 3-4 հատ:
  • Լոլիկ 3 հատ
  • Խոշոր կարտոֆիլ 4 հատ
  • Պանիր 200 գր
  • Մայոնեզ
  • Աղ, պղպեղ
  • Բուսական յուղ

Պատրաստման եղանակը

  1. Միսը կտրատել, թակել, համեմել աղով և դնել  թերթով ծածկած տարայի մեջ՝ յուղված բուսական յուղով:
  2. Սոխը կտրատել  օղակներով, լցնել մսի վրա, քսել մայոնեզ: Հաջորդ շերտը կտրատած լոլիկ դնել: Պղպեղով համեմեք և լցրեք պանրի կեսը քերած:
  3. Կարտոֆիլը կտրել բարակ շերտերով,, աղ անել և շարել մսերի արանքերում մնացած ազատ տեղերում և եփել :
  4. Եփել ջեռոցում նախապես տաքացրած մինչև 200 ° C (մոտ 1,5 ժամ), անընդհատ լցնելով այն հյութը, որը առանձնանում է (եթե դա բավարար չէ, լցնել մի քիչ եռացող ջուր): Երբ մնա 15 րոպե, որ ջեռոցքից հանեք, մսի և կարտոֆիլի վրա լցրեք պանրի մնացած մասը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓