Մի ողջ արսենալ է հայտնաբերվել Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղում

Դատարանի որոշմամբ մարտի 13-ին խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արմավիրի բաժնում
ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ
թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

 

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մի ողջ արսենալ է հայտնաբերվել Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղում