Ահա, թե ինչպես կարելի է մրգերն ու բանջարեղենը երկար ժամանակ թարմ պահել՝ առանց սառեցնելու. պարզ ու հանճարեղ

Այս հնարները հնարավորություն կտան  սառնարանում երկար ժամանակ  թարմ պահել որոշ մրգեր և բանջարեղեններ:

Բուղարական պղպեղը  պետք է  պահել   թղթե անձեռոցիկների մեջ առանձին-առանձին:

Ելակի ամանի մեջ պետք է մի քանի հատ անձեռոցիկ դնել:

Սմբուկը  պետք է պահել՝ շարելով մի շարքով:

Վարունգը 10 օր  պահելու համար բավարար է վարունգը տեղավորել պոլիէթիլենային տոպրակի մեջ (տոպրակը չի կարելի փակել) և ծածկել խոնավ թանզիֆով:

Գազարի պահպանման ժամկետը երկարաձգել կարելի է սովորական ջրով: Մաքուր տարայի մեջ հեղուկ լցրու և մեջը դիր լվացած գազարը:

Բողկը պահելու  համար պետք է պոլիէթիլենային կափարիչով մաքուր ապակե տարա և մի քիչ ջուր պատրաստել: Նախ՝ ապակե տարայի մեջ 2 ճ/գ ջուր լցնել, հետո դնել բանջարեղենը և կափարիչով փակել տարան:

Ավոկադոն դնել թղթե տոպրակի մեջ և թողնել մի քանի օր հասնի սենյակային ջերմաստիճանում: Հասուն վիճակում, դնել փակվող տոպրակի մեջ և պահել սառնարանում:

Բրոկոլին և ծաղկակաղամբը դնել ջրի մեջ, ծածկել խոնավ սրբիչով, ջուրը պարբերաբար փոխել:

Նեխուրը պետք է պահել սառնարանում՝ փայլաթիթեղի մեջ փաթաթված:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓