Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում երկու ինքնաթիռներ են բախվել. Տեսանյութ

Մոսկվայի «Շերեմետևո» օանավակայանում «Աերոֆլոտ» և Royal Flight ավիաընկերությունների օդանավերը բախվել են քարշակման ժամանակ:

Վթարը, որի հետևանքով ինքնաթիռները թեթև վնասվածք են ստացել, տեղի է ունեցել քարշակման ժամանակ:

Արտակարգ ծառայությունների տվյալներով` վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ինչ վերաբերում է ինքնաթիռներին, ապա դրանք վնասվել են` միմյանց դիպչելով թևերով։

​«Աերոֆլոտի» օդանավը պատրաստվում էր Պեկին մեկնել։

Տեսանյութը՝ ստորև․

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓