Մսով պիրոգ, պատրաստվում է շատ արագ և ստացվում է շատ համեղ

Կան դեպքեր, երբ տրամադրված չես  տևական ժամանակ գազօջախի մոտ կանգնել կամ պարզվում է, որ հյուրերը շուտով ձեր տանը կլինեն: Այս ուտեստը նախատեսված է հենց այդ դեպքերի համար:

Բաղադրիչներ

Ձու 2 հատ

Աղ 0,5 թեյի գդալ

Ալյուր 1 բաժակ

Մածուն 1 բաժակ

Սոդա 0,5 թեյի գդալ

 Միջուկի համար

Աղացած միս 300 գ

Սոխ 2 հատ

Աղ, սև պղպեղ ըստ ցանկության:

Պատրաստման եղանակը

Մածունին ավեելացնել սոդան և լավ փրփրելուց հետո  ավելացնել, ձուն, աղը, աստիճանաբար ալյուրը: Լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված

Կաղապարի ներսի պատերը յուղապատել և լցնել խմորի մի մասը:

Լցնել միջուկը, որի համար, սոխը մանր կտրրատել, ավելացնել մսին,  համեմել աղով և պղպեղով: Ստացված  միջուկը լցնել խմոր վրա և հավասարապես  տարածել, այնուհետև լցնել խմորի մյուս մասը:

Եփել ջեռոցում 170 աստիճանի տակ  մոտ 45 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն     

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓