Մտքեր Ուինսթոն Չերչիլից, որ կփոխեն ձեր կյանքի ընթացքը

1. Ավելի հեշտ է կառավարել մի ամբողջ ազգ, քան դաստիարակել չորս երեխա:

2. Երիտասարդ տարիներիս ինձ համար օրենք էի սահմանել՝ ոչ մի կաթիլ սպիրտային մինչ ճաշելը: Այժմ, երբ արդեն վաղուց երիտասարդ չեմ, այդ օրենքը վերափոխվել է՝ ոչ մի կաթիլ սպիրտային մինչ նախաճաշ:

3. Ես միշտ ուղղորդվել եմ հետևյալ օրենքով՝ մի՛ վազիր, եթե կարող ես կանգնել, մի՛ կանգնիր, եթե կարող ես նստել, մի՛ նստիր, եթե կարոող ես պառկել:

4. Այն  ամենը ինչ ես ցանկացել եմ, դա՝ կառուցողական քննարկումից հետո համաձայնվել բոլոր ցանկություններիս հետ:

5. Դեմոկրատյան՝ կառավարման վատագույն ձևն է: Եթե չհաշվենք մնացածը:

6. Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, ի՞նչ տեղի կունենա վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից և մեկ տարուց: Իսկ հետո բացատրել, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

7. Կապիտալիզմի ի ծնե թերությունը դա՝ հարստության ոչ հավասարապես բաշխումն է, իսկ սոցիալիզմի ի ծնե արժանիքը՝ աղքատության հավասարապես բաշխումը:

8. Իմ երկրում, իշխանության ներկայացուցիչները հպարտանում են նրանով, որ նրանք պետության ծառաներն են, իսկ պետության տերեր լինելը կհամարվեր ամոթալի:

9. Դիվանագետը՝ դա այն մարդն է, ով երկու անգամ կմտածի մինչ ոչինչ չասելը:

10. Պատմություն գրում են հաղթողները:

11. Ես վաղուց եմ նկատել, որ բոլորը, ամեն ինչում փորձում են մեղադրել ինձ: Նրանք մտածում են, որ մեղքի զգացումը ինձ զարդարում է:

12. Դպրոցի ուսուցիչները ունեն այնպիսի իշխանություն, որի մասին կերազեին վարչապետները:

13. Եթե ճշմարտությունը բազմանկյուն է, ապա սուտը՝ բազմաձայն:

14. Փող դիզելը՝ օգտակար գործ է, հատկապես եթե դա արդեն արել են ձեր ծնողները:

15. Ես միշտ պատրաստ եմ սովորել, սակայն ինձ ոչ միշտ է դուր գալիս, երբ ինձ սովորեցնում են:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓