Նազենի՛ ջան, քեզ ի՞նչ պատահեց. Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարները՝ համեմված դերասանուհու օրիգինալ և ժպիտ առաջացնող մեկնաբանություններով

Նազենի Հովհհանիսյանը նոր լուսանկար է տեղադրել և լուսանկարին կից մեկնաբանել է

« Երկու քարի արանքում )) մարդ չգիտի էլ, որ մեկին պաչպչի????????‍????

Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն իսկական, կինեմատոգրաֆիայի բոլոր դասական կանոններով, հավես Տարանտինոյական ԿԻՆՈ Էր. իր կինոյի միջի տղերքով, տարօրինակ, բայց ամեն ինչով փոխկապակցված սյուժեով և նրա ֆետիշներով լի ( կանացի գեղեցիկ ոտքերից մինչև ոտնաթաթեր,կամ « քանթրիական« Ամերիկա):

3 ժամ տևողությամբ այս ֆիլմով Տարանտինոն ասես բոյկոտում է էն քաոսական արագությունն ու «ժամանակ չունենալը», որում բոլորս ապրում ենք:

Ասում է` նստեք ու նայեք, լռվեք էս տարածության ու ժամանակի մեջ,անջատվեք մի պահ ձեր սոց. կայքերից ու լայքերից, նորություններից ու անվերջանալի հոգսերից:

Ու ես վայելեցի) ԲԱՑԱՌԻԿ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԿԱՍՏԻՆԳ ՈՒ ԽԱՂ( որոշ վերապահումներով իհարկե), ճաշակով ու միշտ նոր կադրերով ու լուծումներով, լիքը մտածելու մեսիջներով… թաքնված)

Հ.Գ. Վստահ եմ, որ շատերը չեն հավանելու ֆիլմը, չեն հասկանալու կամ հավես չեն անելու( 3 ժամ):

ՀԳ.Գ. Մասնագիտությամբ դերասանները կմեռնեն ծիծաղից` նայելիս, որովհետև ավելի տիպիկ մեր գործը պատմել ու խաղալ` հնարավոր չէր:

Դիկապրիոն` ԲԱՐՁՐ ԹՌԻՉՔԻ ԴԵՐԱՍԱՆ! »

Նազենի Հովհհանիսյանը միշտ էլ աչքի է ընկել իր օրիգինալությամբ, այս անգամն էլ բացառություն չէր :

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓