«Դավիթ Տոնոյանը գիտակցում է, որ մեր սահմանին այսօր Մանվել Գրիգորյանի պես մարդիկ են պետք» Նազիկ Ամիրյան

Պաշտպանության նախարարը քաջ գիտակցում է, որ այսօր Մանվել Գրիգորյանի պես մարդիկ են պետք մեր սահմանին։ Այս ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ անդրադառնալով Դավիթ Տոնոյանի՝ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջին հայտարարությանը։

 

«Դավիթ Տոնոյանը շատ լավ է ճանաչում Մանվել Գրիգորյանին, գիտի իր արժանիքները, դրա համար էլ այսօր նորմալ մարդը չի կարող չանհանգստանալ։  Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարն է եւ քաջ գիտակցում է, որ այսօր Մանվել Գրիգորյանի պես մարդիկ են պետք մեր սահմանին»,–ասաց Ամիրյանը։

Հարցին, թե այս ընթացքում Տոնոյանը երբեւէ տեսակցե՞լ է Գրիգորյանին, Ամիրյանը բացասական պատասխան տվեց։

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրեն մտահոգում է գեներալ Մանվել Գրիգորյանի կարգավիճակը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։ Գրիգորյանի պաշտպաններն ահազանգում են, որ նրա վիճակը գնալով վատթարանում է։

Գեներալի եւ նրա կնոջ վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում։

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓