Նա օրեր շարունակ գիշերները չէր քնում… դաժան անցյալը նրան հանգիստ չէր տալիս…

Մենք   կենդանիների ապաստանից մի  շուն բերեցինք: Նա  շատ արագ ընտելացավ մեզ և շատ կարճ ժամանակ անց դարձավ մեր ընտանիքի անդամը:  Բայց նա մի առանձնահատկություն ուներ: Նա ողջ գիշեր չէր քնում, պառկում էր  սենյակի անկյունում, այնպես որ բոլորի սենյակները նրան տեսանելի լինեին ու ողջ գիշեր աչքերը  բաց նայում էր մեզ վրա:

Մի գիշեր որոշեցինք  հետևել նրան, և պարզեցինք, որ նա իսկապես ողջ գիշերը արթուն է մնում: Մենք սկզբում մտածեցինք, որ նա հսկում է մեր տունը, բայց հետո որոշեցինք հետաքրքրվել այն ապաստանից, որտեղից նրան վերցրել էինք:

Պարզվեց, որ մեր շունը շատ տխուր պատմություն ուներ: Նրա նախկինը տերը ցանկանալով նրանից ազառվել , նրան քնաբեր էր տվել: Երբ շունն առավոտյան արթնացել էր,  տեսել էր որ ապաստանում է: Եվ մեզ համար պարզ դարձավ,  թե ինչու գիշերները չի քնում և հետևում է մեզ:

Այդ օրվանից սկսած մենք ավելի հոգատար դարձանք նրա նկատմամբ: Շարունակ կրկնում էինք, որ շատ ենք սիրում իրեն:  Մենք նրա համար փոքրիկ գորգ փռեցինք ննջարանում և գիշերները նրան տանում  էինք մեզ հետ քնելու: Եվ մի քանի օր անց   հրաշք կատարվեց, նա հավատաց մեզ ու քնեց հանգստ քնով:

Մեր շան պատմությունը պատմեցի, որպեսզի մարդիկ հասկանան, որ այս կենդանիները  ամեն  ինչ զգում են և տառապում  են: Նրանք էլ սիրո ու ջերմության կարիք ունեն:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓