Նա փնտրում էր հարուստ ամուսին, և ահա, թե ինչ պատասխան ստացավ բանկիրից

Այս աղջիկը հարուստ ամուսին էր փնտրում: Նա շատ գրավիչ էր, հմայիչ, նրբաճաշակ ու կարծում էր, որ տղամարդիկ չեն կարողանա դիմակայել իր հմայքին: Նա գրում էր, որ ցանկանում է ամուսնանալ այնպիսի տղամարդու հետ, ով տարեկան վաստակում է 500 հազար դոլար: Նա նշում էր, որ  չի ցանկանում աղքատ լինել և դրա համար իր ամուսինը պետք է հարուստ լինի:

Եվ ահա մի բանկիր որոշեց նրան պատասխանել:

«Հարգելի գեղեցկուհի, ես ծանոթացա ձեր գրության հետ և ցանկանում եմ վերլուծել  իրավիճակը  ներդրման տեսանկյունից: Իմ տարեկան եկամուտը գերազանցում է  500 հազար դոլարը: Որպես բիզնեսմեն կարող եմ ասել, որ  գործարքի տեսանկյունից ձեզ հետ ամուսնությունը ձեռնտու չէ և ասեմ, թե ինչու, դուք ցանկանում եք ձեր գեղեցկության դիմաց  ստանալ 500 հազար դոլար: Բանն այն է, որ ձեր գեղեցկությունը տարեցտարի կնվազի, իսկ իմ կողմից վճարվող գումարի չափը նույնն է մնալու: Իմացեք, որ տարեկան 500 հազար դոլար գումար վաստակող տղամարդը այնքան հիմար չէ, որ ձեզ հետ ամուսնանա, ձեզ հետ կարելի է ժամանակ անցկացնել: Եթե ցանկանում եք հարուստ լինել, ապա փորձեք ինքներդ վաստակել և  հարստանալ: Հարուստ տղամարդը հստակ գիտի, որ  գեղեցիկ տիկնիկ վաճառվում է ամենուրեք, և այն հեշտությամբ կարելի է գնել: Ինչ վերաբերում  է ինձ, ապա ես կամուսնանամ միայն գեղեցիկ հոգի ունեցող կնոջ հետ, հոգու գեղեցկությունը երբեք չի խամրում, այլ տարիների ընթացքում ավելի ու ավելի գեղեցիկ է դառնում»:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նա փնտրում էր հարուստ ամուսին, և ահա, թե ինչ պատասխան ստացավ բանկիրից