Նիկոլին ոչ ոք չի կարող մեղադրել շռայլ ապրելակերպի համար, նա սովոր է հասարակ ապրելակերպի

 

Երեկվա Նիկոլի հրապարակած տեսանյութը հստակ ցույց տվեց, որ դա նախատեսված էր բոլոր նրանց համար, ովքեր Նիկոլին և նրա ընտանիքին վերագրում են շփացած կյանքով ապրելու մեղադրանքը: Ես նույնիսկ չկարողացա դիտել ողջ տեսանյութը, բայց ինձ համար ցավալի է, որ քաղաքացին ընկնում է նման երկրորդական բաների ետևից, չկարևորելով ԿԱՐԵՎՈՐԸ, և Նիկոլն էլ, ով հետևում է ցանցերում առկա գրառումներին, ստիպված է արդարանալ և ապացուցել, որ ինքը շռայլ պայմաններում չի ապրում:

Նիկոլին կարելի է մեղադրել հազար ու մի մեղքերի մեջ, բայց նրա շռայլ ապրելակերպի մասին լուրերը կամ մեղադրանքները անհիմն են և շինծու: Նիկոլը իր բնույթով կոռումպացված չէ և հասարակ ապրելակերպի սովոր մարդ է:

Եվ ես չէի ցանկանա, որ նա ստիպված լիներ արդարանալ և ապացուցել դա:


Բայց այնուհանդերձ ինձ համար ընդունելի չէ, որ Նիկոլը նման երկրորդական հարցերն է միայն կարևորում, և փորձում է փոխել հանրային կարծիքը դրանց վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ խուսափում է խոսել և չի խոսում կարևորագույն հարցերի շուրջ: Այդ կարևոր և ամենակարևոր հարցը այսօր Արցախի հարցն է և գաղութային կախյալությունից ազատագրվելը: Նիկոլը զարմանալի կերպով ոչինչ չի ասում իր կառավարության Արտաքին գործոց նախարարի տված խայտառակ հարցազրույցի մասին: Չէ՞ որ այդ հարցազրույցը առավել ալեկոծեց համացանցը, բայց բազմաթիվ քաղաքացիների տարակուսանքը և կասկածները Նիկոլը չփարատեց և մեզ բոլորիս չհանգստացրեց: Կառավարական առանձնատան պատերը այսօր մեզ ամենաքիչն են հետաքրքում: Մեզ հետաքրքում է մեր երկրի ապագան, մեր երեխաների և թոռների ապագան, Հայրենիքում մնալու և ապրելու նրանց իրավունքը, որը սերտ կապված է վերը նշված և մեզ հուզող ամենակարևոր հարցերի հետ:

Հուսանք, որ Նիկոլը մի օր կհասկանա և կդադարի իր խոսքով ասած բամբասանքներին պատասխանել և կարևորել դրանք, կամ դրանք առաջնային համարել, և կսկսի սնել հանրությանը հուզող առավել կարևոր հարցերի վերաբերյալ պատասխաններ հնչեցնելով:

   Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓