«Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ասում են, որ այսօր ես իրավունք ունեմ ՀՀ ԶՈւ-երը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել». Փաշինյանի պատասխանը

Կան մարդիկ, ովքեր հայտարարում են, որ  Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է:


Ի պատախան նման պնդումների Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ասում են, որ այսօր ես իրավունք ունեմ ՀՀ ԶՈւ-երը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել:

Եթե ես կամ որևէ մեկը իրավունք չունի այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: Եթե նա քաղբանտարկյալ է, մենք ասում ենք՝ տենց ա Հայաստանում, երբ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կվերցնենք կմտցնենք Երևան, դե եկեք վերցրեք իշխանությունը, տեսնենք, ոնց եք վերցնում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓