Ականավոր մանկաբույժները միաբերան պնդում են՝ նորածիններին ջուր տալ չի կարելի. ահա թե ինչու

Ջուրը ամենաանվտանգ ու օգտակար ըմպելիքն է բոլոր մեծերի ու փոքրերի համար, սակայն սա չի վերաբերում նորածիններին: Մասնագետները չեն դադարում անընդհատ հիշեցնել ծնողներին, որ մինչև վեց ամսականը ոչ մի դեպքում չի կարելի նորածնին ջուր տալ:

Մինչ այն պահը, երբ նորածինը կսկսի պինդ սնունդ ընդունել, կրծքի կաթի կամ արհեստական կաթնախառնուրդի մեջ պարունակվող ջուրն առողջ նորածնին լիովին բավարարում է նորմալ աճի համար:


Եթե դուք կասկածում եք, որ ձեր երեխայի մոտ ջրային թունավորում է, կամ եթե նրա մոտ ցնցումներ են սկսվել, անմիջապես բժիշկ կանչեք:

Իսկ ինչի՞ց է առաջանում ջրային թունավորումը:
Ջրի ավելցուկից:
«Ջրային թունավորման ռիսկն առավել բարձր է, եթե նորածինը փորլուծության ժամանակ կորցնում է և՛ ջուր, և՛ էլեկտրոլիտներ: Հեղուկի կորուստը պետք է լրացնել կրծքի կաթով, կաթնախառնուրդով կամ էլ ռեհիդրոլի լուծույթով: Ջրազրկման դեպքում ջուրը նորածնի պարագայում ոչ մի օգուտ չի տա: Նման ռիսկ առաջանում է նաև այն դեպքում, երբ կաթնախառնուրդի մեջ ջուրը գերազանցում է թույլատրելի քանակը»:

Ե՞րբ է կարելի երեխային ջուր տալ


Մասնագետները խորհուրդ են տալիս չշտապել և անել դա այն ժամանակ, երբ երեխան ուտում է պինդ սնունդ, այսինքն՝ 6 ամսականից հետո: Խորհրդակցեք մանկաբույժի հետ, պարզեք՝ ինչ քանակի ջուր է պետք տալ երեխային:

Երբ կլրանա երեխայի մեկ տարին, այդ ժամանակ նա արդեն կարող է խմել այնքան ջուր, որքան կկամենա:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓