Նոր մանրամասներ «Մալաթիա մոլի» հրդեհից…

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 24-ին, հրդեհ է բռնկվել Երևանի «Մալաթիա մոլում»: ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունում հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 15:47-ին։

«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը շատ մեծ դժվարությամբ է հաջողվել մարել:

Դեպքի վայրում աշխատել է հրշեջ-փրկարարների 18 մարտական հաշվարկ, տեղում են եղել նաև շտապօգնության բրիգադները:

«Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ օրվա ընթացքում հրդեհի վայրից 5 տուժածի են ընդունել: Նրա խոսքով՝ տուժածները մեծ մասամբ ծխահարված են եղել:

«ԹԹվածին ենք տվել, վերքերը մաքրել, անհրաժեշտության դեպքում՝ վիրակապել»,-նշեց Կուրղինյանը՝ հավելելով, որ տուժածներից 4-ն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Տուժածների մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Հավելենք, որ արդեն դուրս են գրվել նաև «Արմենիա» ԲԿ-ում հոսպիտալացված 2 տուժածները:

Այս պահին «Աստղիկ» ԲԿ-ում «Մալաթիա մոլի» հրդեհից տուժած միայն մեկ հիվանդ կա:

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:  Այդ մեկ տուժածն այժմ ԲԿ-ի ընդունարանում է: Նա ծխահարված է, առաջին բուժօգնություն է ստանում:

 

Աղբյուրը

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓