Նոր Տարին Նոր Տարի չէ առանց բլինչիկի. այս բաղադրատոմսով պատրասած ձեր բլինչիկները հաստատ կհիացնեն հյուրերին և հանգիստ կկարողանաք ասել, որ ձերն ուրիշ է ;)

Ամանորի սեղանին տեղ են գտնում լավագույն ուտեստները: Կան ճաշատեսակներ, որոնցով կարելի է զարմացնել հյուրերին, ովքեր առաջին անգամ պիտի փորձեն այն, իսկ կան այնպիսի ուտեստներ, որ բոլորի տանն են պատրաստվում, բայց դրանցից երբեք չեն հոգնում:

Նրբաբլիթը, կամ ինչպես բոլորն են անվանում՝ բլինչիկը, պարտադիր հյուրն է ամանորյա սեղանի:

Ձեզ ենք ներկայացնում դրա լավագույն բաղադրատոմսը:

Բաղադրամասեր

Միջուկի համար ՝

1 կգ աղացած տավարի մսին ՝

2 հատ սոխ,

1 թ․ գ. սև պղպեղ,

1 թ․ գ կարմիր պղպեղ, աղ,

100 մլ բուսայուղ,

1 փունջ մաղադանոս

 

Խմորի համար `

1 լ կաթ,

4 հատ ձու,

2 ճ․ գ ալյուր (200 գր.),

4 ճ․ գ բուսայուղ,

2 ճ․ գ շաքարավազ,

1 թ․ գ աղ

Պատրաստման եղանակը

Կաթի մեջ լցնում ենք ձվերը, ավելացնում ենք աղը, շաքարավազն ու ալյուրը և լավ խառնում ենք:

Այնուհետև ավելացնում ենք բուսայուղը, կրկին խառնում ենք և թողնում ենք զանգվածը հանգստանա 0,5-1 ժամ:

Պատրաստեք միջուկը։

Միսը աղում ենք։ Աղում ենք նաև սոխը, մանր կտրատում ենք մաղադանոսը։ Ստացված զանգվածը համեմում ենք աղով և պղպեղով։ Լավ խառնում ենք և դնում կրակին։

Պատրաստենք բլինչիկի լիստերը և  ավելացնենք միջուկը։

Տապակենք կարագով և մատուցենք։ Այս բաղադրատոմսը ամենալավն է և համեղը։

 

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓