Կեֆիրով սամսա՝ հավով և կարտոֆիլով. նման համեղ բան ես դեռ չէի փորձել

Վերջերս հմուտ խոհարարը  ինձ տվեց  այս բաղադրատոմսը, նախքան պատրաստելը ես մի փոքր կասկածում էի, որ ինձ մոտ լավ կստացվի, բայց  շատ լավ ստացվեց, համտեսողները  գովեստներ շռայլեցին  իմ խորհարարական հմտությունների մասին:

Բաղադրիչներ

 Ձու 2 հատ

Կեֆիր 250 մլ

Աղ 1,5 թ.գդալ

Սոդա 0,5 թ. գդալ

Կիտրոնաթթու 0,5 թ գդալ

 Բուսայուղ  3 ճաշի գդալ

 Ալյուր  4 բաժակ

Հավի  խճողակ 300 գ

 Կարտոֆիլ 2 հատ

 Սոխ 3 հատ

Աղացած  սև պղպեղ 0,5 թեյի գդալ

 Համեմունք հավի համար(ըստ ցանկության 0,5 թեյի գդալ)

Պատրաստման եղանակը

Խորը թասիկի մեջ խառնել ձուն,   կեֆիրը,  և 1 թ.գդալ աղ:

Սոդան և ալյուրը մաղելով ավելացնել  ձվի ու կեֆիրի խառնուրդի վրա, ավելացնել կիտրոնաթթուն և բուսայուղը:  Խառնել, ստացվում է փափուկ խմոր:  Անհրաժեշտության դեպքում կարելի է ալյուր ավելացնել:

Խմորը ծածկել և թողնել  մեկ ժամ հանգստանա:

Միջուկը պատրաստելու համար սոխը և հում կարտոֆիլը մանրացնել բլենդերում, ավելացնել խճողակը,  համեմել աղով,  հավի համեմունքով, պղպեղով: Լավ խառնել:

Խմորից  փոքրիկ գնդիկներ առանձնացնել և կրկին թողնել 10 րոպե ծածկելով անձեռոցիկով:

Յուրաքանչյուր  գնդիկը բացել,  լցնել միջուկը, եռանկյունաձև ծրարել, դնել  յուղաթուղթ փռված տապակի  վրա,  վրան ձվի  սպիտակուց քսել  և եփել 20 րոպե 200 աստիճանի տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց  Goodinfo-ն     

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓