Նրբագեղության ու բարեկազմության գաղտնիքները ճապոնուհիներից. 6 կարևոր կետ կանանց համար

Ճապոնացիները  աչքի են ընկնում ոչ միայն երկարակեցությամբ, այլ նաև առողջ ապրելակերպով: Ճապոնիայում սրտամկանի ինֆարկտից ու քաղցկեղից մահացողները մեծ թիվ չեն կազմում և նրանք միշտ թարմ ու երիտասարդ տեսք ունեն:

Պարզապես ճապոնացիները հետևում են մի քանի պարզ կանոնների:

 

Ավելի քիչ կարմիր միս և ավելի շատ ձուկ են օգտագործում: 

Ճապոնուհիները  շատ են օգտագործում ձուկ, ինչի շնորհիվ  նրանց օրգանիզմը  լրացնում է օմեգա-3 ճարպաթթուների պահանջը: Բացի այդ ձուկը պարունակում է սելեն, յոդ, որոշ հակաօքսիդանտներ, որոնք կատարում են պաշտպանական գործառույթ, կանխում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:

 

Ճապոնուհիները  հազվադեպ են տապակած ուտեստներ օգտագործում:

Նրանք գերադասում են ուտել  եփված, շեգախաշված սնունդ, իսկ եթե տապակում են, ապա շատ քիչ քանակությամբ յուղ են օգտագործում, խուսափում են յուղալի սոուսներից, համեմունքների հարցում շատ զգույշ են:

 

Ճապոնուհիներն ուտում են քիչ չափաբաժիններով, նրանք երկար են ծամում, և ուտում են դանդաղ: 

 

Ճապոնուհիները  շատ բրինձ են օգտագործում:

Բրինձը հարուստ է ածխաջրերով, վիտամիններով և միներալներով:  Այն գրեթե չի պարունակում աղեր, հագեցած ճարպեր և խոլեստերին:

Ճապոնուհիները  շատ թեյ են խմում, հատկապես կանաչ թեյ, որը համարում են առողջության և երկարակեցության գրավական:

 

Ճապոնուհիները չեն սիրում զբաղվել ինքնաբուժությամբ:

Նրանք տարվա ընթացքում 12 անգամ պարտադիր  պրոֆիլակտիկ զննումներ են անցնում:

Ճապոնուհիները շատ են քայլում: 

Անգամ եթե սպորտով զբաղվելու հնարավորություն կամ ժամանակ չեն ունենում, նրանք ուղղակի շատ քայլում են:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓