Նրբահամ ու եթերային կուլիչի լավագույն բաղադրատոմսը, որ երբեք ինձ հուսախաբ չի արել, դե արագ գրանցեք բաղադրատոմսը

Շուտով Սուրբ Զատկի տոնն է: Առաջարկում ենք այս հիանալի կուլիչի բաղադրատոմսը:

Բաղադրիչներ

1,5 կգ ալյուր

12-15 գ  խոր խմորիչ

10 ձվի դեղնուց

8 ձվի սպիտակուց

500 մլ կաթ

750 գ շաքարավազ

500 գ կարագ

2 գ վանիլին

150 գ չամիչ

Ընկույզ, չրեր ըստ ցանկության

5 գ աղ

Գլազուրի համար

2 ձվի սպիտակուց

1,5 բաժակ շաքարի փոշի

1 ճաշի գդալ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Խմորիչը լուծել  տաք կաթի մեջ, ավելացնելով քիչ քանակությամբ շաքարավազ և մի պտղունց աղ:

Կարագը հալեցնել ջրային գոլորշու վրա:

Դեղնուցները հարել շաքրավազի հետ:  Ավելացնել  խմորիչով  կաթը և շարունակել հարել: Ավելացնել առանձին հարած սիտակուցը, և շարունակել հարել;  Աստիճանաբար ավելացնել ալյուրի երկու երրորդը, լավ խառնել և վերջում ավելացնել կարագը:  Լավ խառնել, դնել տաք տեղում,  և ծածկել մաքուր խոհանոցային սրբիչով;  Երբ խմորի ծավալը երկու անգամ մեծանա, ավելացնել վանիլինը և ալյուրի մնացած մասը:

Ծածկել սրբիչով և թողնել խմորը հասունանա:  Երբ խմորի ծավալը 2 անգամ մեծանա, ավելացնել նախապես եռացրած ջրով թրջած  չամիչը: Կարելի է ավելացնել նաև ընկույզ: Խմոը լցնել կաղպարների մեջ, որոնք պետք է նախապես պատել  բուսայուղով: Լցնել կաղապարի  երկու երրորդի չափով և թողնել հասունանա:

Թխել 40-50 րոպե 180 աստիճանի տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓