Շամպինիոն պանրով և բեկոնով

Բաղադրիչներ

  • բեկոն — 200 գր
  • պանիր — 100 գր
  • հնդկական ընկույզ — կես բաժակ
  • մաղադանոս — 2 ճյուղ
  • սխտոր — 3 պճեղ
  • աղ — 1 պտղունց
  • պղպեղ սև — ըստ ճաշակի
  • սունկ շամպինիոն — 300 գր

Պատրաստման եղանակ

Շամպինիոնի ոտիկներն առանձնացնում ենք և թավայի մեջ տապակում:

Պատրաստում ենք միջուկը: Հնդկական ընկույզը մանրացնում ենք, պանիրն անցկացնում քերիչով, մաղադանոսը կտրատում ենք, սխտորը ճզմում և աղ ու պղպեղ ցանում: Զանգվածը խառնում ենք ու լցոնում սունկը:

Բեկոնով փաթաթում ենք և եփում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Ահա և վերջ։

 

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓