Ինչ-որ պահի աղջիկներն իրենք վերածվում են այն տղամարդկանց, որոնց հետ երազում էին ամուսնանալ. մտքեր Շերոն Սթոունից, որ յուրաքանչյուր կին պիտի կարդա

Իսկապես գեղեցիկ կինը միշտ բարի է մարդկանց նկատմամբ: Նրան բնորոշ չեն մրցակցությունը, ինտրիգներն ու ստորությունները:

Եթե դու խելացի ես, ապա նաև գեղեցիկ կլինես: Տգեղ կանայք չկան: Ինչ-որ մեկը գեղեցիկ է վարդի պես, մյուսը՝ կակտուսի:
Երբեք լրջորեն չեմ մտածել այն հարցի շուրջ, թե գեղեցի՞կ եմ արդյոք: Բայց ես մի կախարդական հնարք գիտեմ՝ հմայիչ լինելու պատրանք ստեղծելու հմտությունը: Երբ կինը սենյակ է մտնում, ներկաներն արձագանքում են ոչ թե նրա գեղեցկությանը, այլ ուժին ու էներգիային, որը ճառագում է նրանից:

Հիմա՝ իմ այս տարիքում, ես ինձ ավելի վստահ ու հանգիստ եմ զգում, քան երբևէ: Չգիտեմ՝ դա կապված է հոգևորի՞ հետ, թե՞ ես պարզապես ավելի իմաստուն եմ դարձել: Տարիքի հետ ավելի ընտրովի ես վերաբերվում այն հարցին, թե ում հետ անցկացնես քո ժամանակը և ինչին նվիրես կյանքդ:

Ինձ կարելի է կաշառել ծաղիկներով և ընթրիքի հրավիրելով: Ինձ դուր են գալիս ջենթլմեն տղամարդիկ, սակայն ես տանել չեմ կարողանում, երբ թերագնահատում են իմ ինտելեկտը:

Ես կարող եմ հաճելի և մեղմ լինել, բայց դա հետաքրքիր չէ: Դա կյանքի գլխավոր նպատակը չէ: Ես աշխատում եմ ազնիվ լինել ինչպես ինքս ինձ, այնպես էլ շրջապատողներիս հետ, և դա միշտ էլ հաճելի է: Երբեք չեմ ձգտել դառնալ բոլորի, հանընդհանուր սիրելին:

Մարդիկ վախենում են փոխվելուց, քանի որ նրանց թվում է, թե իրենք ինչ-որ բան կկորցնեն: Նրանք մոռանում են, որ կարող են ձեռք բերել նաև շատ նոր բաներ: Այս կյանքում կարևոր չէ, թե ինչպես ես դու ընկնում, կարևոր է, թե ինչպես ես բարձրանում:

Կինը չպետք է իր վրա պատասխանատվություն վերցնի աշխարհում ամեն ինչի համար:

Ավելի լավ է լրիվ միայնակ լինել, քան սխալ մարդու կողքին քեզ լրիվ միայնակ զգալ:

Անկողնու մեջ ես ամենաշատը սիրում եմ սցենարներ կարդալ:

Մահն իր ոսկրոտ ձեռքերով շատ անգամներ է թակել իմ դուռը, բայց ես չեմ բացել այն: Այն ինձ սովորեցրել է նորովի ապրել: Դռան այդ թակոցն արթնացրեց ինձ:

Ինչ-որ պահի աղջիկներն իրենք վերածվում են այն տղամարդկանց, որոնց հետ երազում էին ամուսնանալ:

Կինն իր գինը պետք է իմանա, բայց երբեք այն չբարձրաձայնի:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓