Սա շերտավոր խմորի իմ ամենասիրելի բաղադրատոմսն է, եփվելիս շերտերը վարդի պես բացվում են. դուք էլ փորձեք

Անհրաժեշտ է.

 

  • Մարգարին 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կամ սերուցքային կարագ
  • 1 ձվի դեղնուց, 100մլ թթվասեր կամ կեֆիր
  • Աղ ըստ ճաշակի, 500 գրամ ալյուր

Պատրաստման եղանակը

Ալյուրի բուրգի մեջ քերեք մարգարինը: Որպեսզի այն չկպչի քերիչին, անընդհատ թաթախեք ալյուրի մեջ: Ձեռքերով տրորեք կարագն ու ալյուրը, ավելացրեք դեղնուցը, թթասերն ու աղը: Հունցեք, եթե խմորը դեռ կպչուն է մի քիչ ալյուր ավելացրեք:

Փաթաթեք սննդային թաղանթվ ու դրեք սառնարանը: Խմորը պատրաստ է: Դրանից կստտացվի հրաշալի խաչապուրի կամ այլ քաղցր թխվածք:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓