Շեֆ-խոհարարի այս խորհուրներն օգտակար կլինեն խոհանցում, գրանցեք և պահեք ձեռքի տակ, շատ պետք կգան

Յուրաքանչյուր կին ունի իր փոքրիկ գաղտնիքները, որը նա ձեռք է բերում տարբեր ուտեստներ պատրաստելիս:  Սակայն ինչպես ասում են, որքան էլ սովորես, էլի սովորելու բան կա: Այս հնարները օգտակար կլինեն նաև փորձառու տնտեսուհիներին

Մսային ուտեստները պատրաստելիս օգտագերծեք  կիտրոնի հյութ, միսն ավելի նրբահամ կլինի;

Որպեսզի բրինձը եփվելիս ձյունաճերմակ լինի, եփվելիս ջրին ավելացրեք 1 թեյի գալ քացախ:

Եթե ցանկանում եք աղցանին յուրօրինակ համ հաղորդել, ապա մատուցվող  ափսեի վրա սխտոր քսեք:

Միսը լավ է մարինացվում  բաց գույնի գարեջրի մեջ, որին պետք է ավելացնել սոյայի սոուս, աղ և պղպեղ:

Կոտլետի համար  խճողակ պատրաստելիս, երբ արդեն ֆարշը պատրաստ է,  ավելացրեք  մի բուռ կոտրատված սառույց, դա կոտլետներն ավելի հյութալի դարձնի:

Ձուն եփվելուց հետո մի քանի րոպե պահեք սառը ջրի մեջ:

Սնկով ուտեստ պատրաստելիս աղը  վերջում ավելացրեք,  հակառակ դեպքում դրանք թոշնում են  և ախորժելի տեսք չեն ունենում:

Չորացրած կանաչիների և համեմունքների հոտն ու համը ուժեղացնելու համար դրանք մեկ րոպե տապակեք  կարագով կամ բուսայուղով:

Վանիլին կարելի է ավելացնել ոչ միայն աղանդերային ուտեստներին, այն կարելի է ավելացնել նաև  աղցաններին:

Պաքսիմատին ավելացրեք  մանրացված  ընկույզ:

Եթե ճաշին աղը շատ եք գցել, ապա ճաշի մեջ գցեք  փոքրիկ պարկով բրինձ:

Նուշը կեղևից արագ մաքրելու համար եռացրեք այն 3-5 րոպե  այնուհետև  իջեցրեք սառը ջրի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շեֆ-խոհարարի այս խորհուրներն օգտակար կլինեն խոհանցում, գրանցեք և պահեք ձեռքի տակ, շատ պետք կգան